13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանի

Դիվերսիա բանակ«Իսլամական պետության»  հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից. Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով: Այս մասին, հունիսի 20-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, նշելով, որ դրանք աննախադեպ էին` ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով:

«Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա: Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից` Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր: Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս` Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի»,-ասել է Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԻՊ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից` ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը. «Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում` մարդու իրավունքների հանձնակատարին, ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները: Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին: Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ինչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այո՛, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի՝ «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում»:

Մանրամասնելով ասվածը` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել է. «Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում`տարբեր շինծու մեղադրանքներով: Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ: Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ:

Եւ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում»:

Ըստ Ն. Զոհրաբյանի, այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար. «Իսկ 13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու` հայ երեխաներին սպանելու համար: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել: Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով», — եզրափակելով խոսքը` շեշտել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը:

Դիտվել է 253 անգամ
 


Այս թեմայով