Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 129 միլիոն. դատարանի նախագահի և նրա կնոջ ունեցվածքը

129 միլիոն. դատարանի նախագահի և նրա կնոջ ունեցվածքը

13521925_841333666000114_8466998866778914769_nՀայաստանում դատավորները այն պետական պաշտոնյաներն են, որոնք ոչ մեծ աշխատավարձով կարողանում են մի քանի տարվա ընթացքում ֆանտաստիկ կարողություն դիզել: Բոլոր գիտեն և բոլորն են խոսում մեր դատական համակարգի կոռումպացվածության մասին: Չնայած այս հանգամանքին մեր դատավորները շարունակում են հարստանալ և չբացատրել, թե որտեղից իրենց այդ գումարները:

Այս անգամ Politik.am-ի ուշադրության կենտրոնում է ՀՀ վարչական դատարանի նախագահ  Կարեն Մաթևոսյանը: Նա դատարանի վարչական դատարանի նախագահ է նշանակվել 2010 թվականին` Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Մինչ ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվելը Կարեն Մաթևոսյանը 1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:

1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։ 2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ 2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: 2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի Կարեն Մաթևոսյանը 2011 թվականին արդեն իսկ մեծ կարողության տեր է եղել: Հարկային տարում նրա դրամական միջոցները կազմել են` 38 միլիոն դրամ, 41 000  ԱՄՆ դոլար (կամ 19 միլիոն դրամ), 6000 եվրո (կամ 3 միլիոն դրամ): 2011 թվականին նա ստացել է 6 միլիոն դրամից քիչ ավելի աշխատավարձ:

Նույն 2011 թվականին Կարեն Մաթևոսյանի կնոջ` Իրինա Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել է` 42 միլիոն դրամ, 1.300 դոլար:

2012 թվականին Կարեն Մաթևոսյանի և նրա կնոջ դրամական միջոցների չափը փոփոխության չեն ենթարկվել և մնացել են նույն չափ:

2013 թվականին վարչական դատարանի նախագահի կարողությունը կրկնապատկվել է, կազմելով` 36 միլիոն դրամ, 104 հազար դոլար (կամ 50 միլիոն դրամ), 6000 եվրո: Նույն թվականին վաճառել է անշարժ գույք և ստացել 28 միլիոն դրամ եկամուտ: Նույն տարում նրա կնոջ դրամական միջոցների չափը չի փախվել:

2015 թվականին դատարանի նախագահի և իր կնոջ եկամուտները ևս փոփոխություն չեն կրել`  ընդհանուր կազմելով  129   միլիոն դրամ:

Դիտվել է 180 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy