124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրը» նշելու համար

Կառավարությունն այսօր վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: