Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. 38.000 դոլարի ավազակային հարձակումը կատարողների մեջ է «Ալավերդյանցի Կոկոն»

Video. 38.000 դոլարի ավազակային հարձակումը կատարողների մեջ է «Ալավերդյանցի Կոկոն»

38.000 ԱՄՆ դոլարի ավազակային հարձակումը  կատարողների մեջ է «Ալավերդյանցի Կոկոն»Այսօր՝ հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել է 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց է մեկնում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:

Արդեն լուսաբացին ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված Mercedes-ը ուղևորություն է վերցրել Իսակովի պողոտա: Հասնելով Իսակովի պողոտա՝ այնտեղ հայտնաբերում են վթարված Mercedes-ը, որը բախվել էր մեկ այլ տաքսի ավտոմեքենայի, որից հետո ստահակները Mercedes-ը թողնելով վթարի վայրում՝ հեռացել են:

Անմիջապես ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ և ստանում են օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարողները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում, ովքեր այնտեղ են մեկնել Range Rover մակնիշի 07 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով:

Արդեն «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են Կոստանտին Հունանյանին, Աշոտ Կարինյանին և Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է: Այս պահին նշված անձինք գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայրում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Ա. Ջրբաշյանը «Տոտո» բուքմեյքերական կենտրոնում շահում է 38.000 ԱՄՆ դոլարի դրամ և կենտրոնական գրասենյակից ստանում է շահած գումարը և Սարյան և Պուշկին փողոցների վրա գտնվող տարադրամի փոխանակման կետում դրամը դոլար է սարքում: Դուրս գալով տարադրամի փոխանակման կետից՝ փողոցում նրան են մոտենում այս 3 անձինք և հայտնում, որ իբրև նա ինչ-որ աղջկա նեղացրել է, որից հետո ծեծի են ենթարկում ու հափշտակում նրա մոտ եղած 38.000 ԱՄՆ դոլարը:

Շարունակությունն՝ այստեղ:

Դիտվել է 548 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy