12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

7012016-472x265ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Ձորագետ-Դսեղ, Երևան-Մեղրի (168-220 կմ), Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի մարզի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Մարտունի քաղաքներում, Վայոց Ձորի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում և Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհին բուք է: Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է 91 անգամ
 


Այս թեմայով