Home » ՄԱՄՈՒԼ » Ջրի սակագինը և՛ կիջնի ,և՛ կբարձրանա

Ջրի սակագինը և՛ կիջնի ,և՛ կբարձրանա

ոռոգման ջուր«2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երևանում և 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի:

«Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց լուրը, միևնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռևս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:

Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում և դառնալու է Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը: Պայմանագրի կնքումից առնվազն երկու տարի օպերաքտորը չի դիմելու ՀԾԿՀ-ին սակագին որոշելու համար, քանի որ այն լինելու է բազիսային առաջիկա 15 տարիների համար: Սպասվում է, որ բոլոր մարզերում մեկ խորանարդ մետր ջրի սակագինը կկազմի 180 դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 174 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy