Ինչպե՞ս տեսնել Ռոնալդուին

Ինչպե՞ս տեսնել ՌոնալդուինԱրդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 13-ին, ժամը 20:00-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Պորտուգալիայի ընտրանուն: Հաշվի առնելով Պորտուգալիայի ընտրանու կազմում խաղին մասնակցող  աշխարհահռչակ Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ հայ ֆուտբոլասերների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ռոնալդուն հանգրվան էլ «Մարիոթ Արմենիա» հուրանցում, որն ունի երեք մուտք: Գլխավոր մուտքից բացի(Հանրապետության հրապարակից) հյուրանոցը երկու մուտք էլ ունի: Մեկը Ամիրյան փողոցի սկզբնամասում է՝ «Վիվասել ՄՏՍ»-ի գրասենյակի հարևանությամբ, մյուսը՝ հյուրանոցի հակառակ կողմում (Գլխավոր դատախազության  և հյուրանոցի նրբանցք):

Նշենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը գրեթե սպառված են:

 


Այս թեմայով