Խիստ գաղտնի են պահվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի երեք թեկնածուներից մեկի անունը

Խիստ գաղտնի են պահվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի երեք թեկնածուներից մեկի անունըԹեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել:

Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է ՀՀ, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով