Ինչ է թաքնված Հովիկ Աբրահամյանի «մասնավոր այցի» մեջ

arm143370736159Ինչու է գաղտնի պահվում, թե որ երկիր է նա մեկնել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ է թաքնված այդ «մասնավոր այցի» մեջ, և ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ:

Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել՝ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել՝ավելորդ ուշադրություն չգրավելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաև Սերժ Սարգսյանի հետ ու, հավանաբար, կիսատ հարցեր են մնացել, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, որ Politik.am-ը երեկ գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կհանդիպի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով