ՀՀԿ-ական գործարարները խուճապի մեջ են. հարկային «տեռոր» է սկսվել

ՀՀԿ-ական գործարարները խուճապի մեջ են. հարկային «տեռոր» է սկսվելԱյսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են հայտնվել նաև ՀՀԿ-ականների բիզնեսները:

Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» և միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից հերթագրվում են՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու իրենց հանդեպ տեղի ունեցող «անարդարության» մասին նրան տեղեկացնելու համար: Այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ համոզմունք կա, որ տեղի ունեցող գործընթացի մասին Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել:

Ի դեպ, նա իրեն հենց այդպես` անտեղյակի պես էլ պահում է՝ միայն հայտնելով, թե կհրահանգի օբյեկտիվ լինել: Այսինքն՝ չստուգման կամ չտուգանելու խոստում Ս. Սարգսյանը չի տալիս:

Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իշխանությունները որոշել են առաջիկայում անգամ յուրայիններին տուգանելու միջոցով լցնել պետբյուջեն, քանի որ ոչ յուրայիններից այլևս գումար «պոկելու» տեղ չի մնացել: Իսկ էլ փող չկա»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով