Home » ՄԱՄՈՒԼ » Հակոբ Հակոբյանն ու որդին օգնե՞լ են անգիտակից վիճակում գտնված երիտասարդին, թե՞ ծեծել

Հակոբ Հակոբյանն ու որդին օգնե՞լ են անգիտակից վիճակում գտնված երիտասարդին, թե՞ ծեծել

ճոյտՀետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկել ենք Քննչական կոմիտե:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ երեկ ոստիկանություն է ներկայացել և բացատրություն է տվել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արայիկ Հակոբյանը։

«Հետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկել ենք Քննչական կոմիտե, և այս պահին ընթանում է նախաքննություն»,- ասացին ոստիկանությունից։ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Մենք որևէ մեկին չենք ծեծել, այդ տղան վատացավ, ընկավ գետնին, մենք մեր համար մի քանի հոգով կանգնած էինք, որ տեսանք ընկավ, վազելով մոտեցանք, որ օգնություն ցույց տայինք, լեզուն էի դուրս բերում՝ ձեռքս արյունոտվեց։ Հետո էլ տղաներից մեկն ասաց, որ ճանաչում է՝ այս տղան շիզոֆրենիկ հիվանդություն ունի, ու մի քանի րոպեից կանցնի։ 2 րոպե տևեց, տղան ուշքի եկավ, նստեց տրակտորը, քշեց ու գնաց։

Հետո անցնում է երկու օր, ոստիկանություն հայտարարություն է տալիս, որ իրեն ծեծել ենք։ Այդ օրը, որ աչքերը բացեց, իրա գլխի ետևում մենք էինք կանգնած․ կարող ա աչքերը բացել՝ մեզ ա տեսել ու ենթադրել ա, որ իրեն ծեծի ենք ենթարկել»»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 60 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy