Երևանում երեխան ընկել է կարուսելից և մահացել

խաղահրապարակՀունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել 12-ամյա մի աղջիկ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը երեխային տեղափոխել է բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։

Ոստիկանությունից news.amին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 


Այս թեմայով