Ահազանգ. ոսկու հանքը ապօրինի շահագործվում է

 մելիքԸստ Politik.am-ին հասած ստույգ տեղեկատվության, Արագածոտնի մարզի Մելիքգյուղի ոսկու հանքավայում սկսվել են ինտենսիվ շինարարական աշխատանքներ:
Ահազանգող համայնքը խիստ զայրացած   և  անհանգստացած է գյուղապետ Մկրտչյանի  երկակի խաղի պատճառով:
Համայնքի ավագանին  դեմ է ոսկու հանքավայրի շահագործմանը,  ավագանու նիստ չի եղել և որևէ համաձայնություն չի գոյացել, ավելին գյուղապետը հավաստիացնում է, որ որևէ աշխատանք չի սկսվելու առանց շրջակա միջավայրի վրա ազգեցության դրական եզրակացության, առանց համայնքի համաձայնության,
սակայն  մյուս կողմից, կարծես  չի նկատում, որ հանքում ընթանում են ինտենսիվ շինարարական աշխատանքներ: Սա խոսում է գյուղապետի ու հանքատիրոջ լուռ փոխհամաձայնության մասին :
Հարց է առաջանում, ինչ՞ու համար, ինչով՞ է շահագրգռված գյուղապետ Հակոբ Մկրտչյանը  հանքատիրոջ շահերը վեր գնահատել հարազատ համայնքի շահերից :  Համայնքը գյուղապետի ջանքերով պահվում է  ապատեղեկատվության ու  թյուրիմացության մեջ, հող ստեղծելով հանքավայրի ապօինի շահագործման  համար:
Politik.am-ը փոձեց պարզաբանում ստանալ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
 Ինչու՞ չի  հարգվում   այս հանքի շահագործման վերաբերյալ  ՀՀ կառավարության լիազոր մարմինների և բնապահպանության նախարարության բացասական կարծիքը:   Սպասում ենք գյուղապետի պատասխանին:
     Հիշեցնենք, որ  «Մեգո Գոլդ»  ՍՊԸ-ն կողմից ներկայացված «Թուխմանուկի ոսկու  (կենտրոնական տեղամաս)  հանքավայրի շահագործման» փոփոխված աշխատանքային նախագծի վերաբերյալ առկա է ՇՄԱԳ փորձաքննության
11.12.2014 թ., թիվ ԲՓ 93  բացասական եզրակացությունը, որտեղ  որպես հիմնավորում  լիարժեք  և հանգամանալից  բերված են ոչ միայն Մելիքգյուղ համայնքին, այլև Հանքավանի ջրաբանական արգելավայրին  սպասվող   վտանգները:
      Հիշենք նաև, որ  «Մեգո  Գոլդ» ընկերության իրավունքներն ըստ պետական լիազոր մարմինների հետ ունեցած պայմանագրի  և հանքարդյունահանման  իրավական փաստաթղթերի  փաթեթի  սպառված են 2015թ- հունվարից և  պետք է դադարեցված համարվեին:
  Համայնքը ցավով է նշում նաև, որ ընկերությունը համայնքային բյուջեի նկատմանբ իր պարտավորությունների չկատարման արդյունքում պարտք է 10 միլիոն ՀՀ դրամ:  Ներկայումս  «Մեգո- Գոլդ»  ՍՊԸ-ը  համայնքում տիրող աղքատության և սոցիալական ընկճվածության պայմաններում այս փաստը համայնքին պատանդ պահելու գործիք է ծառայեցնում:
Ակնկալում ենք բնապահպանության նախարարության պարզաբանումը: 
Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով