Եվգենի Բիբինի Երևանի ամենաթանկ շենքում վարձակալած 38 միլիոնանոց տունը (Photo)

 բիբին-տունԲիբինն այս շենքում բնակվում է 2011 թվականից:

Politik.am: ՓԱՍՏ: ՀԷՑ-ի հայտը դեռևս ուսումնասիրում է  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում  կթանկանա մոտ 7 դրամով (6.93 դրամ նախնական):

Մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքով և երթով  քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին հնարավոր թանկացման վերաբերյալ: Հայաստանի էլէկտրական ցանցերը սակագնի թանկացման հայտում նշել էր, որ առաջարկում են թանկացնել, քանի որ կուտակված պարտքեր կան և պետք է սակագինը բարձրացվի: Տնտեսագետներն էլ ապացուցել էին, որ  ՀԷՑ-ի պարտքերը կուտակվել է վատ կառավարման հետևանքով:

Politik.am-ը պարզել է, որ Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը նույնպես մասն է կազմում ՀԷՑ-ի անհիմն գնումներին:

ՀԷՑ-ի դեռևս  2011 թվականի հունվար ամիսին տարածած հաղորդագրության համաձայն՝  Եվգենի Բիբինը  ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ  նշանակվել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն և հենց նշանակման պահից ստանձնել է տնօրենի պաշտոնը մինչ օրս: Այսինքն, արդեն 4 տարի և 5 ամիս է, ինչ Բիբինն է ՀԷՑ-ի տնօրենը:

Զարհուրելի է այն փաստը, որ Եվգենի Բիբինը բնակվում է Երևանի ամենաթանկ բնակելի գոտում՝ Տերյան 66 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքում: Իսահակյան-Տերյան փողոցների հատման մասում տեղակայված այդ շենքում մեկ ամսվա վարձակալության արժեքը կազմում է միջինը 1400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ վաճառքի գինը 1 ք2 –ի համար միջինը 2000 ԱՄՆ դոլար:

Բիբինն այս շենքում բնակվում է 2011 թվականից: Նույն տեղեկատվության համաձայն՝ Բիբինի համար վարձակալած բնակարանի մեկ ամսվա վարձը հասնում է մինչև 1500 ԱՄՆ դոլար, որը եթե բազմապատկում ենք ամիսների, ապա ստացվում է, որ Եվգենի Բիբինի բնակվարձը, որը   գոյանում է   54 ամիսների վարձակալության արդյունքում և կազմում է  81 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով կազմում է 38 միլիոն 394 հազար դրամ:

Ակնկալում ենք Եվգենի Բիբինի պարզաբանումը, ով այսօր՝ հունիսի 12-ին չի ներկայացել  ՀՀ ԱԺ որտեղ տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Նշենք, որ նշված շենքը կառուցել է  Նարեկ Սարգսյանը և շահագործման է հանձնվել 2005 թվականին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ շենքը պատկանում է  Ռոբերտ Քոչարյանի կադր,  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

img_4302762111_DSC058652

 


Այս թեմայով