30.000 եվրո՝ Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանության համար

բիԵրևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000,-եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեզբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ: Ստորև ներկայացվող աշխատանքներն ուղղված են նախապաշարմունքների վերացմանը և սեռական փոքրամասնությունների՝ անձի ազատ զարգացման հիմնարար իրավունքի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակում պետք է

— ապաստան ստեղծվի առնվազն 15 անօթևան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը և կենսական կարիքները,

— ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն մատուցվի ԼՄԲՏ անձանց,

— հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի տաս մարզերից վերապատրաստական հնարավորություն ստանան խտրականության և խարազանման դեմ պայքարի նպատակով,

— Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏ անձանց ազատությունների և արդարության,

— կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ   ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների:

 

«Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են: Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունն, անշուշտ, իր մեջ ներառում է նաև ԼՄԲՏ անձանց իրավունքները: Սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության  նկատմամբ պետական կամ ոչ պետական մակարդակներում ցուցաբերվող հետապնդումը և խտրական վերաբերմունքը և կամ հոմոֆոբ ոտնձգությունները ոտնահարում են մարդու տարրական իրավունքները, ինչպես բացատրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտում:

Քաղաքացիական հասարակության քաջալերումը, հատկապես՝ իրավապաշտպաններին առաջարկվող պաշտպանությունն ու աջակցությունը, գերմանական և եվրոպական իրավապաշտպան քաղաքականության կենտրոնական թեմաներից է: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս սեռական կողմնորոշման հանդեպ խտրական բոլոր դրսևորումների դեմ և հետևողականորեն պայքարում ընդդեմ լեզբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների հանդեպ խտրականության:  Ուստի երկկողմ համագործակցության շրջանակում ԳԴՀ արտգործնախարարության կողմից, ինչպես կոնկրետ այս դեպքում, աջակցություն են ստանում են նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների բարելավմանն ուղղված ծրագրերը»,- այս մասին Politik.am-ը տեղեկացավ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանությունից:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով