Բաքվում Հայաստանի դրոշը առաջինը կպարզի Հրաչյա Ռոստոմյանը. մանրամասներ Բաքվից

collage1Այսօր` հունիսի 12-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ( Օլիմպիական մարզադաշտ), Երևանի ժամանակով 19:00-ին տեղի կունենա Եվրոպական առաջին մարզական խաղերի բացման արարողությունը:

Հայկական պատվիրակությունից բացման շքերթին կմասնակցեն Դերենիկ Գաբրիելյանը, Վաղինակ Գալստյանը, Հրանտ Ենոքյանը, Կարեն Գիլոյանը, Սամվել Գևորգյանը և պատվիրակության ղեկավար` Հրաչյա Ռոստոմյանը, ով նաև հայկական պատվիրակության դրոշակակիրն է: Բացման արարողությանը կարող եք հետևել politik.am –ում` 19:00-ից սկսած (ուղիղ հեռարձակմամբ):

Չնայած այն բանին, որ խաղերի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր երեկոյան` վերը նշված ժամին, մրցումային օրն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից` ջրային մարզաձևերի համալիրում սկսվել են գեղալողի դասակարգման (զույգեր և խմբային) և ջրագնդակի խմբային մրցաշարերը:

Հայաստանի մարզիկներն իրենց մրցակցային պայքարը կսկսեն վաղվանից` հունիսի 13-ից:  Այդ օրը` Երևանի ժամանակով 9:00 -ին, գորգ դուրս կգա հունահռոմեական ոճի բազմափորձ ըմբիշ Ռոման Ամոյանը (59 կգ): Այսօր տեղի է ունեցել նրա կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ամոյանի անձնական քաշը համապատասխանել է տվյալ քաշային կարգին, իսկ վիճակահանությամբ քաշել է 19 համարը:

 


Այս թեմայով