Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 12-ամյա Մարտինին դաժանորեն ծեծել է ընկերոջ հայրը. բացառիկ տեսանյութ

12-ամյա Մարտինին դաժանորեն ծեծել է ընկերոջ հայրը. բացառիկ տեսանյութ

FotorCreated-420x280

12-ամյա Մարտին Բալյանին երկու օր առաջ ծեծի է ենթարկել ընկերոջ հայրը` 36-ամյա Մխիթար Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտինի մայրը` Լալա Բալյանը, նշելով, որ նույն բակում բնակվող իր հոր տան տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է հարեւանը դաժանորեն ծեծում որդուն երեխաների միջեւ թեթեւ վիճաբանությունից հետո:

«Տանը նստած էինք, տղաս էլ դուրսը խաղում էր, էդ երեխայի հետ։ Կամերայով երեւում ա`վազելով գալիս ա իրա պապան, ոտքով հարվածում ա մեջքին, հետո դեմքին, երեխեն ընկնում ա գետնին, ուշքը գնում ա, նորից գլխից բռնում ա, նորից դեմքին ա հարվածում, նորից գնում ա էն կողմ, էս անգամ էլ քարն ա հետեւից շպրտում, բայց լավ ա, քարը չի կպնում: Երեխաների միջեւ ընդամենը խոսակցություն ա եղել , թեթեւ ինչ-որ խոսքեր են իրար ասել: Ու ինքը առանց զգուշացնելու ծեծում ա, մի հատ էլ հիմա ասում ա` լավ եմ արել, ծեծել եմ, պետք լինի, էլի կծեծեմ»,- պատմեց Մարտինի մայրը` ավելացնելով, որ տղաները շատ մտերիմ են եղել:

Մարտինը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքի օրը ընկերոջ` Վահագի հետ բակում խաղալիս է եղել, եկել է Վահագի մեծ եղբայրը, նրան տուն է կանչել, ինքը խնդրել է, որ Վահագն ավելի ուշ վերադառնա բակ խաղալու, եղբայրն ասել է` «դու ո՞վ ես, որ իրան ասես` ինքը գա, թե չգա»:

«Ինքն ինձ քֆուր տվեց, ես իրան բրթեցի, իրար բրթբրթեցինք, ահագին ժամանակ անցավ, խաղում էինք, իրա պապան ներվայնացած իջավ, սկսեց ինձ ծեծել` առանց բան ասելու եկավ, խփեց, քցեց, քացով խփեց մեջքիս, ուշքս գնացել էր, հետո մազերիցս բարձրացրել, խփել ա գետնին, ես զարթնել եմ»,- ասաց Մարտինը:

Լալա Բաբայանի խոսքով` դեպքից հետո շտապօգնություն են կանչել, որդուն առաջին օգնություն չեն կարողացել ցուցաբերել, շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Մոր խոսքով` Մարտինը ստացել է քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում, ոստիկանությունը դեպքի մասին իմացել է շտապօգնությունից։

«Բողոքելու եմ, ես սենց չեմ թողնի սա: Ոստիկանությունից եկել են իրանց տուն: Երեկ չէ առաջին օրը տարան, թողեցին, էսօր էլի տարել են հարցաքննելու»,-ասաց տուժած անչափահասի մայրը` նշելով, որ ինքը հետեւելու է, որ որդուն ծեծի ենթարկողը պատժվի:

Մարտինը տխրել է, որ այսօր դպրոց չի կարողացել գնալ: Տղան դպրոց կգնա միայն 10-15 օրից:

«Ես իմ երեխուն չեմ կարողանում դպրոց տանել, կինը էսօր ուրախ-զվարթ, զարդարված հետեւիցս գնում էր դպրոց: Մի հատ բարեւ անգամ չի տալիս, գոնե հարցնի` ո՞նց ա Մարտինը, դպրոց չի գնում, ինչի՞ չի գնում»,- ասաց կինը, որի ամուսինը 1 ամիս առաջ գլխուղեղի կաթվածից մահացել է:

Մարտինը պատմեց, որ փոխարենը իրեն այսօր տեսակցության են եկել ընկերները:

Մարտինն ասաց, որ ցանկանում է, որ «Մխո ձյաձյան» պատժվի, իսկ երբեմնի ընկերոջ հետ երբեք այլեւս չի հաշտվի:

Տեսանյութը NEWS.am-ին է տրամադրել տուժողի մայրը` Լալա Բալյանը։

Դիտվել է 233 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy