110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրենը 10 մլն դրամ արժողության մեքենա է գնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրենի անօրինական գործունեությունից գրելով.
«110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է։ Գնվել է լիզինգով, արժե մոտ 10մլն դրամ, իսկ ոմանք ասում են` թողեք աշխատեն»:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքից ազատել է Մասիս Բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանին, իսկ Հայկ Հովհաննիսյանին նշանակել ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար:

Այս թեմայով