Պինդ պահեք ձեր բջջային հեռախոսները, գողերն ակտիվացել են

pho«Վերջերս ոստիկանությունը հատուկ հաղորդագրությամբզգուշացրեց բնակչությանը տրանսպորտի մեջ կատարվողգողությունների ծավալի մեծացման մասին և հորդորեց զգոնլինել ու չդառնալ գրպանահատների զոհ:

Իրոք, մեկերկու անգամ անձամբ իմ աչքի առաջ ենգրպանահատները փորձել ուղևորի պայուսակից որևէարժեքավոր իր թռցնել: Բարեբախտաբար դա նկատվել է ևկանխվել: Իսկ գրպանահատները պարզապես փախուստի ենդիմել:

Հասարակական տրանսպորտում սովորաբար գողերի թիրախ են դառնում կանանց պայուսակները ևտղամարդկանց գրպանները: Եթե գրպանահատին չի հաջողվում դրամապանակ փախցնել, ապա նրանքմխիթարվում են գոնե բջջային հեռախոս գողանալով:

Ի դեպ, ինչպես վստահեցնում են ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժանմունքում, գողերի համար դաիսկական արվեստի է վերածվել: Այսինքն՝ գրպանահատներն ամենայն մանրամասնությամբ գիտեն, թեգողանալուց հետո ինչ մեթոդներ կիրառեն, որպեսզի իրենց հնարավոր չլինի հայտնաբերել, ինչպես և որտեղիրացնեն գողոնը:

Բջջային օպերատորներն ու ոստիկանությունը վստահեցնում են, որ Հայաստանում բջջային հեռախոսներիգողության և դրանց հայտնաբերման մասին վիճակագրություն գոյություն չունի, սակայն հարևան-բարեկամների, ծանոթ ընկերների գողացված ու գտնված հեռախոսների քանակով կարելի է որոշակիեզրահանգումներ անել, թե որքան զգոն և օպերատիվ են աշխատում ոստիկանները, և որքան հմուտ ենգործում հեռախոսների գողության մեջ մասնագիտացած հանցագործները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի «Հայոց աշխարհ»  այսօրվա համարում:

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով