Անսպասելի ձերբակալությունն էլ մարզպետի որդու շրջապատում խուճապ է առաջացրել:
«Փաստինֆո»–ի աղբյուրների փոխանցմամբ` Սդղի գյոլում վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները Սյունիքի մարզի հայտնի շրջանակներում խուճապ են առաջացրել:
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկածանքով, նրա հետ առերեսման արդյունքում, այն բանից հետո, երբ Մուշեղ Զաքարյանը պնդել էր իր ցուցմունքները և նրանց մատնացույց արել, ձերբակալվել էր երկու անձ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մեկը Սյունքի մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին է, մյուսը՝ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերը։
Հենց այս անսպասելի ձերբակալությունն էլ մարզպետի որդու շրջապատում խուճապ է առաջացրել: Մեր տեղեկություններով՝ խուճապային տրամադրությունների արդյունքում արդն նույնիսկ փախուստի դիմողներ են եղել: Հարցաքննության հրավիրված նոր անձինք նախաքննական մարմին չեն ներկայացել և, մեր տեղեկություններով, փախուստի մեջ են:
Կայքի այս տեղեկությունները մեզ հետ զրույցում Զաքարյան եղբայրների շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանը ո՛չ հաստատեց և ո՛չ էլ հերքեց: «Չունեմ պաշտոնական որևէ տեղեկություն, ոչինչ չեմ կարող հաստատել, ինչպես նաև՝ բացառել»,- ասել է փաստաբանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում