Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ի «տղերքին» տանելու է լիցքաթափվելու

աբրահամ մանուկյանԽնջույքի հեղինակ-կազմակերպիչը, ինչպես միշտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները կրկին քաղաքից դուրս են գալու: ԲՀԿ-ական օրենսդիրները որոշել են նշել նստաշրջանի ավարտը եւ դա պատրաստվում են անել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Թե որտեղ,  երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել:

Խնջույքի հեղինակ-կազմակերպիչը, ինչպես միշտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է, որը «տղերքին» տանելու է լիցքաթափվելու: Սակայն ուշագրավն այն է, որ այդ քեֆին մասնակցող պատգամավորների գերակշիռ մասը մի քանի տարվա պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ ոչնչով աչքի չի ընկել:

Նրանք սովորաբար նիստերի մեկնարկից հետո դահլիճում մնում են մոտ 10 րոպե, այնուհետեւ հեռանում: Դահլիճում նրանց ներկայությունը երբեմն ձգվում է միայն այն պատճառով, որ այդ անգամ սովորականից շատ կոճակ սեղմելու կարիք է լինում: Փաստորեն կոճակ սեղմելուց էլ են հոգնում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով