ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն ի՞նչ մակարդակում է

big_3316d8109Գիտաժողովին մասնակցում էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Politik.am: ԳԻՏԱԺՈՂՈՎ: Այսօր՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունենավ «ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը, ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը, ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Ն.Գ. Սամվել Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը,  եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Գիտաժողովին մասնակցում էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված  դեսպաններ ու դիվանագիտական կորպուսի ներակայացուցիչներ:

Գիտաժողովին խոսվեց ՆԱՏՕ – Հայաստան համագործակցության ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների մասին՝  հաշվի առնելով Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամ լինելու հանգամանքը,  համաշխարհային և  տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու այդ կոնտեքստում զարգացոզ իրադարձությունները:

 


Այս թեմայով