Բաքվում իրավիճակը սրվել է. մարզիկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

բաքուՎաղը՝ հունիս 12-ին, Բաքվում կմեկնարկի առաջին Եվրոպական խաղերը, որին մասնակցում են նաև  Հայաստանից Բաքու մեկնած մարզիկները:

Ադրբեջանական haqqin.az պարբերականը փոխանցում է, որ մարզիկների համար նախատեսված գյուղում ծեծկռտուք է եղել: Կայքի  աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցները Ռուսաստանի և Ուկրաինայի մարզիկներն են եղել: Ռուս և ուկրաինացի մարզիկների վեճը զարգացել է և սկսվել է վիճաբանություն, այնուհետև՝ ծեծկռտուք:

Դիտվել է 1,210 անգամ
 


Այս թեմայով