Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 11 ամյա Արայիկ Գրիգորյանի կոչը Ազատության հրապարակում (Video)

11 ամյա Արայիկ Գրիգորյանի կոչը Ազատության հրապարակում (Video)

11 ամյա Արայիկ Գրիգորյանի կոչը Ազատության հրապարակում11 ամյա Արայիկ Գրիգորյանը երեկ՝ հուլիսի 8-ին, ինքնատիպ  ակցիա իրականացրեց Ազատության հրապարակում: Արայիկը նույնպես դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Իր բողոքը արտահայտելու համար նա ներկայացրեց իր ընտրած երգերը, որոնք ինչ-որ չափով արդիական են ու բնորոշ այս պահի պայքարին: «Ես եկել եմ, որ պայքարեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար, մանավանդ հիմա , երբ մեր ժողովուրդը գնալով աղքատանում է: Ես չեմ կարծում, որ այդպես պետք է լինի: Օրինակ` Ռուսաստանը ինչու է մեզանից կրկնակի անգամ քիչ վճարում: Դրա համար էլ եկել եմ պայքարեմ, որ այս որոշումը փոխվի ոչ թե կասեցման , այլ չեղարկման»,-նշեց Արայիկը:

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի:

Դիտվել է 60 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy