105 կգ հերոինի փոխադրման փորձ Նախիջևանի տարածքով

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա մեծ քանակությամբ թմրանյութերի տեղափոխում են կանխել, գրում է ադրբեջանական minval.az կայքը:Մաքսային կոմիտեի աշխատակիցները զննել են Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բաքեր Քյորօղլուին պատկանող բեռնատար մեքենան:

Մեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 105,4 կգ քաշով հերոին տեսակի թմրանյութի 104 փաթեթ:

Հայտնի է, որ Քյորօղլուն մտադիր է եղել դրանք Նախիջևանի տարածքով հասցնել Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ:

Այս թեմայով