102-րդ ռազմաբազայի հրամանատարին «խորհուրդ են տվել» Պուտինի աչքին չերեւա՞լ

231659361385611474«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը:

«Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել։

Ավելի հավանական է, որ նրան «խորհուրդ են տվել» արձակուրդ գնալ` Վլադիմիր Պուտինի աչքին չընկնելու համար:

Ռուզինսկին հայտնի է նրանով, որ երկու ամիս առաջ ռուսական բանակի «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, 102-րդ ռազմաբազան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակում կմիջամտի պատերազմական գործողություններին:

Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմիցս պահանջել է պաշտոնական բացատրություն տալ Ռուզինսկու խոսքերին: Միայն վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ դա կարող է լինել լրագրողի սխալի հետեւանք»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 139 անգամ
 


Այս թեմայով