Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 1000 դրամների հարցը` կքննարկվի Հանրային խորհրդի նիստում

1000 դրամների հարցը` կքննարկվի Հանրային խորհրդի նիստում

 ՊՆԵրեկ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստին քննարկվել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացման նախագիծը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից:

ՀԽ-ի անդամները, դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում:

Հիշեցնենք, որ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձել ամսական 1000 դրամ և ուղղել հիմնադրամի, որից հատուցումներ կվճարվեն հաշմանդամություն ստացած զինծառայողի, իսկ զինծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքներին։

 

Untitled-1 copy - Copy - Copy