Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 1000 դրամները, թող համարձակություն ունենան և ստվերներից գանձեն. Խաչատուր Քոքոբելյան

1000 դրամները, թող համարձակություն ունենան և ստվերներից գանձեն. Խաչատուր Քոքոբելյան

QoqobelyanԱժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը անդրադարձավ երեկ կառավարության նիստում ներկայացված մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացման նախագիծին, համաձայն որի նախագծի ընդունման դեպքում հունավարի 1-ից քաղաքացիների աշխատավարձից ամեն ամիս կպահվի 1000 դրամ:

 Վերջինս նկատեց որ այդ խնդիրը պետք է լուծվի ժամ առաջ, սակայն նա համակարծիք չէ որ, «պետությունը հնարավորություն չունի լուծել այդ խնդիրը, և այդ բեռը դնել քաղաքացիների վրա»:

«Պատկերացրեք օրինակ` 70 000 դրամ աշխատավաձ ստացող մարդուց 1000 դրամ պահելը հավասար է որ նրա հարկերը ավելացնում ենք 1,5 տոկոսով և անարդարացի է բոլորից միատեսակ  պահումներ անել , հաշվի չառնելով գումարային տարբերությունը»:

Քոքաբելյանը նշեց, որ այս խնդիրը ոչ թե վերոնշված տարբերակով պետք է լուծվի այլ ստվերի հաշվին «ամենամեղմ գնահատականներով ՀՀ-ում ստվերը ավելին է քան 35 տոկոսը, սա նշանակում է որ բյուջեն 3 անգամ կարելի է ավելացնել այդ ճանապարհով. սա նաև Սահմանադրական խնդիր է, քաղաքացին կամ հարկ պետք է վճարի կամ չվճարի, այսինքն  սա պետք է լինի որպես  պրոգրեսիվ հարկատես»

Պատգամավորը շեշտոց, որ պետք է պետական կառույցները  բառացի հայտարարեն, գնան առաջ, և համաձակություն ունեն պայքարել ստվերի դեմ:

 Վերջում Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ «չի կարելի նման նուրբ զգայուն թեման ինչպիսինն է զոհված կամ վիրավորված զինծառայողը և նրա ընտանիքը, և որ բոլորի նկատմամբ մենք ունենք պարտականություն, չի կարելի այդ զգացմունքային դաշտից օգտվելով մենք շարքային այն քաղաքացիներից, ովքեր օրահացի խնդիր ունեն պարտադիր գումար գանձենք: Մինչև 250.000 աշխատավարձ  ստացողներին պետք է ընդհանարապես չպետք է առընչվի , իսկ մնացածներին պետք է խիստ պրոգրեսիվ լինի»,- Ազատության հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Untitled-1 copy - Copy - Copy