Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, ով պնդում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվ համագործակցել են տաս հարց է ուղղել Սերժ Սարգսյանին։
- Պարոն Սարգսյան. 2017 թվականի պառլամենտական ընտրություններում, որպես ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց Երևանի կենտրոն վարչական շրջանից: Դուք ինչպի՞սի ազդեցություն եք ունեցել՝ Փաշինյանի ՝ Կենտրոն վարչական շրջանից առաջադրման հարցում:
- Ձեր իմացությամբ, թողտվությամբ, տարիներ շարունակ, ձեր մտերիմ մարդկանցից մեկին պատկանող՝ «Պրես ստենդ» ընկերությունը, ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող, ամենաընդդիմադիր օրաթերթի համբավ ունեցող՝ «Հայկական ժամանակ»–ին:
Ո՞րն է եղել ՝ ընդդիմադիր օրաթերթ ֆինանսավորելու ձեր պատճառը: - 2017 թ. պառլամենտական ընտրություններում բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, երբ պետական ծառայողները ուղղորդված քվեարկում էին «Ելք» դաշինքի օգտին: Պառլամենտական ընտրությունների ավարտից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանը հրապարակային ընդունեց նոր ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը:
Ի՞նչ էր ըստ ձեզ սա, եթե ոչ՝ քաղաքական առևտուր: - Ինչո՞վ կբացատրեք, որ 2016 թվականին ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի պահանջների կոպտագույն խախտումով, ԱԱԾ տնօրեն եք նշանակում Գեորգի Կուտոյանին, ով իդեպ նաև չէր ծառայել ՀՀ ԶՈՒ-երում: Ասեմ նաև, որ ձեր այս նշանակման դեմ Ն. Փաշինյանն ունեցել է զրո ելույթ:
- 2018 թ. մարտին, ձեր նկատմամբ հանրային բացահայտ անվստահության, ձեր դեմ ներքաղաքական պրոցեսների գեներացման ֆոնին, ՀՀ կառավարոթյան որոշմամբ սեփականության իրավունքով ձեզ է հատկացվում կառավարական առանձնատունը: Ն. Փաշինյանը, նույն օրը երեկոյան, իր ՖԲ լայվում կառավարության այս որոշումը որակում է որպես պետական հեղաշրջման փորձ:
Հետաքրքրիր է իմանալ, թե ի՞նչն էր այս որոշման պատճառը, եթե ոչ՝ հանրային նեգատիվ հույզերը ձեր նկատմաբ էլ ավելի գրգռելը:
Հետաքրքրիր է իմանալ, եթե սա պետական հեղաշրջման փորձ էր, ապա ինչու՞ մինչ այժմ պետական հեղաշրջման կազմակերպիչները չեն ենթարկվել պատասխանատվության: - 2018 թ. մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսում է քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի: Դրանից միայն 7-8 օր հետո է, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու լինելու մասին: Որտեղից էր Նիկոլ Փաշինյանը տեղյակ՝ Հանրապետական կուսակցության ՝ դեռ չհրապարակված որոշման մասին:
- Ողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոսում էր, որ փողոցային շարժմանը ակտիվ օժանդակողներից մեկը՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալն է: Ի դեպ, նոր իշխանությունները, այս մասին խոսեցին նաև հրապարակայնորեն, երբ հիմնավորում էին Ա. Վանեցյանի ՝ ԱԱԾ տնօրեն նշանակման որոշումը:
Արդյոք հնարավոր էր, որ Ա. Վանեցյանը օգներ փողոցային շարժմանը, առանց նրա անմիջական ղեկավարի՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի, ԱԱԾ տնօրենի իմացության : - 2018-ի ապրիլ ամսին մի խումբ ցուցարարներ, կոպիտ ձևով խախտելով մի շարք օրենքներ, ջարդուփշուր անելով ներխուժեցին պետական պահպանության տակ գտնվող ռադիոտուն:
ՀՀ իշխանությունները ցուցաբերեցին զրո դիմադրություն: Ինչո՞վ կբացատրեք չդիմադրելու ձեր այս որոշումը: - Բացահայտ, թվացյալ անտագոնիզմի պայմաններում, մոտ վեց ամիս դուք ապրել եք Ն. Փաշինյանի հետ միևնույն ամառանոցի տարածքում՝ դուռ դռան: Ինչու՞:
- Պարոն նախագահ՝ ձեր արած ֆոկուսը, ձեր դուրն եկա՞վ: