Տարոն Մարգարյանի 2 մլն դոլար արժողությամբ առանձնատունը և միլիարդները

Taron_tun-11Մենք օրերս անդրադարձել էինք, այն փաստին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր անձնական գովազդի համար քաղաքային բյուջեից ծախսում է ավելի քան 40 մլն ՀՀ դրամ: Ընդհանրապես Տարոն Մարգարյանը Երևանի այն քաղաքապետերից է, որ շքեղ կյանքով է ապրում և իր ապրելակերպով չի զիջում միլիարդատերերի:

Երևան քաղաքի Բաբաջանյան 77/7 հասցեում է գտնվում Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատունը: Անշարժ գույքի մասնագետները այս առանձնատունը գնահատում են ավելի քան 2 մլն դոլար: Ընդհանրապես շքեղ կյանքը անօրինական չէ, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանում շքեղ կյանքով կարողանում են ապրել կամ իշխանավորները, կամ նրանց մերձավորները: Հանրության համար անհասկանալի է, թե ինչպես է կարողացել Տարոն Մարգարյանը կառուցել նման առանձնատուն, ինչ միջոցներով է այն կառուցվել: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետ լինելուց առաջ  երկար ժամանակ եղել է  Ավան համայնքի թաղապետ և երբևէ գործարարությամբ չի զբաղվել:

Տարոն Մարգարյանը նաև բավական պատկառելի ֆինանսական միջոցների է տիրապետում: «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ մասնավորապես նշվում է.«Որտեղի՞ց Երևանի քաղաքապետին 250 միլիոն դրամ, 50 հազարական էլ եվրո և դոլար, եթե ամսական մոտ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում ու պնդում, որ եկամուտի այլ աղբյուր չունի: Տարիներ շարունակ ընդդիմադիրներին չի հաջողվում ստանալ այս հարցի պատասխանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Տարոն Մարգարյանի 2014 թվականի հայտարարագիրը: Այստեղ միայն դրամական միջոցներն են:

Երկու տարի առաջ գլխավորելով Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ Երևանում, ամառանոց Ջերմուկում, հողամաս Դիլիջանում, ավտոտնակներ ու շքեղ ավտոմեքենաներ: Դրանցից մեկը՝ Range Rover-ը քաղաքապետն անցած տարի վաճառել է 15 միլիոն դրամով, մոտ 156 միլիոն էլ Երևանի քաղաքապետը ստացել է հողատարածքի դիմաց:

Միլիոնատեր է նաև Մարգարյանի գործազուրկ կինը: Չունենալով եկամուտի որևէ աղբյուր՝ Գոհար Սարգսյանը անցած տարի պահպանել է 50 միլիոն դրամը: Ըստ ՀԱԿ-ի՝ Գլխավոր դատախազությանը ներկայած հաղորդման, նա նաև հայտարարագրել է իրեն պատկանող սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ, ու սա դեռ ամենը չէ»,-նշվում է հրապարակման մեջ:

Հ.Գ. Հիմա շատ կարևոր է, որ Տարոն Մարգարյանը ներկայացնի հանրությանը, թե այս միլիարդները որտեղից է կարողացել ստեղծել: Գուցե իր հաջողության բանաձևով կիսվի նաև հանրության հետ և շատերը սկսեն հարստանալ:

Դիտվել է 477 անգամ
 


Այս թեմայով