Ռուս միլիարդատեր Ստերլիգովի կինը բացահայտել է, թե ինչու են տեղափոխվել Արցախ

971864Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնա Ստերելիգովան «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում հաստատել է, որ իր ընտանիքը տեղափոխվել է Արցախ:Կնոջ խոսքերով Լեռնային Ղարաբաղը պահպանել է բարոյական հիմքերը: Հաջորդ առավելությունը ըստ գործարարի կնոջ դա այն է, որ Արցախի բնակչությունը խոսում է ռուսերեն.«Էլ ուր պետք է Գերմանը տաներ մեզ մեր հայացքներով և սովորույթներով: Եվրոպա՞, ուր անբարոյականություն է: Վրաստա՞ն, ուր գեյ-շքերթներ են», – ասել է Ստերլիգովան` նշելով, որ Արցախի բնակիչներն իրենց օգնում են:
Ըստ Ստերլիգովայի` ամուսինն այս որոշումը կայացրել է Բելառուսում` հանկարծակի ասելով, որ իրենք չեն կարող վերադառնալ Ռուսաստան:

 


Այս թեմայով