Մեքենա է ընկել գետնացումը. երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

487fe09f608222a0f63f7f0f5259f682Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առեւտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35 TL 239 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., ծնվ. 1990թ.) բախվել է թունելի արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ շրջվել:

Զ. Հ.-ն եւ ուղեւորներ՝ Ա. Պ.-ն (ծնվ. 1986թ.) ու Մ. Մ. (ծնվ. 1992թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

 


Այս թեմայով