Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Բյուջեից 15 միլիոն դրամ տրամադրվեց մոծակներ սատկացնելու համար

Բյուջեից 15 միլիոն դրամ տրամադրվեց մոծակներ սատկացնելու համար

999Այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվելու է 15 մլն դրամ` Ջերմուկ քաղաքի մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, թե Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի կարևոր նշանակություն, իսկ դրա զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը:

Թե ինչու նման նախագծի անհրաժեշտություն եղել՝ գյուղատնտեսության նախարարությունը հետևյալ հիմնավորումն է ներկայացնում:

Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
Ընթացիկիրավիճակը և խնդիրները
Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական  զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

Վարակի տարածման գործում միջատները  մեխանիկական կամ կենսաբանական գործոն են  հանդիսանում, այսինքն մի քանի հիվանդության հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը: Միջատների կենսագործունեության բնական միջավայրերը` չմշակվող արոտավայրերը, կանգնած, չհոսող ջրային միջավայրերը, օրգանական թափոնների կուտակումները, անտառածածկ վայրերը, անասնապահական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են մի շարք վարակիչ հիվանդությունների բնական օջախներ:Կարևոր խնդիրներից է նաև հանգստի ընթացքում միջատների կծող և խայթող ազդեցությունից մարդկանց մոտ ալերգեն դրսևորումների և դրանից բխող հետևանքների առաջացումը:

 

Տվյալբնագավառումիրականացվողքաղաքականությունը
                Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
Կարգավորմաննպատակը և բնույթը
             Նախագծի իրականացումը միտված է Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհնաուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

 

Ակնկալվողարդյունքը
                Նախագծիիրականացումից ակնկալվում է մոծակների սեզոնային ակտիվության ժամանակահատվածում համաճարակային և սանիտարական կայուն իրավիճակի ստեղծում, մոծակների միջոցով կենդանիների և  մարդկանց համար ընդհանուր վարակիչ և արյունամակաբուծային հիվանդությունների բռնկման, զարգացման և տարածման կանխարգելում, արոտային շրջանում գյուղատնտեսական կենդանիներին միջատների հարձակումից հնարավորիս պաշտպանության ապահովում, որը կնպաստի նաև արոտային շրջանում կենդանիների բարձր մթերատվության և արյունածուծ միջատների միջոցով արյունամակաբուծային հիվանդություններով վարակման կանխում, հանգստի գոտում մոծակների քանակական դրսևորմամբ պայմանավորված մարդկանց սեզոնային ալերգիկ դրսևորումների նվազեցում, միջատների կենսաբանական ակտիվության ժամանակահատվածում մարդկանց սննդի անվտանգության ապահովում:
Դիտվել է 99 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy