19-ամյա նորակոչիկի մահվան հարցը բարձրացվեց ԱԺ-ում

սարոյանԱյսօր՝ հունիս 10-ին, ԱԺ-ում պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր գործընկերներին ներկայացրեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հիշեցրեց, որ վերջերս բանակում քաղցկեղից մահացավ ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Խդր Սարոյանը: Ում ծնողները վկայել են, որ զինվորական ծառայոթւյան ընթացքում, երբ Սարոյանը գանգատվել է, նրան ասել  են.« դու սիմուլյանտ ես, դու հիվանդ չես, դու պարզապես ուզում ես խուսափել ծառայությունից»  և այդ բարդացումների արդյուքնում երեխան մահացել է: «Ես խոսում եմ բարդ դեպքերի մասին: Օրինակ՝ քաղծկեղ: Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ կամ չառաջանալ և որի բուժումն արտերկրում գիտենք, որ խոսքը 10-նյակ հազարավոր եվրոների մասին է: Ո՞նց ենք կարողանալու կանոնակարգելու: Ասենք սա զինվորական ծառայության տրվմայի հետևանք չէ, այլ զուտ օրգանիզմի  հիվանդություն և այլն, և այլն, թե ոչ»,- Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Էդմոն Մարուքյանին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը պատասխանեց, որ պետք է մինչև բանակ զորակոչվելը պետք է ստուգում անցնի զինծառայողը.«Նման դեպքերում նա չպետք է զորակոչվի, եթե արդեն զորակոչվել է և այնտեղ բարդացել է, դա, ըստ էության այս նախագծի շրջանակներում չի կարող քննարկման առարկա դառնալ»: Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ իր ներկայացրած նախագծում հստակ նշված է, որ պետք է լինի միջամտություն՝ վնասվածք կամ խեղում, որը տեղի է ունեցել առաջնագծում: «Խրամատ փորելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հետախուզական աշխատանք կատարելիս»:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն իր հեղենակած օրենսդրական նախագծով առաջարկում է.

««Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում»:

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով