Ատենախոսություն չպաշտպանած դասախոսները մագիստրոսներին դաս են տալիս

մանկավարժականԻրավագիտության բաժնի մագիստորսներին դասավանդում են մագիստարատուրայի շրջանավարտ դասախոսները:

Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժնում, որտեղ սովորում են «Իրավագիտության /մանկավարժության/» բաժնի համար «Քաղաքացիական և իրավական կրթություն»  և  «Իրավական  դաստիարակությունը  քրեակատարողական հիմնարկներում և  հատուկ դպրոցներու» հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

Politik.am-ի տեղեկություններով Իրավագիտության բաժնի մագիստորսներին դասավանդում են մագիստարատուրայի շրջանավարտ դասախոսները: Սակայն ընդունված կարգի համաձայն մագիստրատուրայում դասախոսություն կարդալու, թեզին ընդդիմախոս լինելու համար  տվյալ դասախոսը պետք է ատենախոսություն պաշտպանած լինի:

Բացարձակապես Մանկավարժականա համալսարանի  հեղինակությունը չստվերելու համար նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն չի թույլատրվում մագիստարտուրայի շրջանավարտին այս բաժնում դասախոսություն կարդալ:

ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատմության և իրավագիտության ամբիոններում գիտամանկավարժական  գործունեություն  են  իրականացնում  70  մասնագետներ,  որոնցից 8-ը` գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 45-ը`  գիտությունների թեկնածու,  դոցենտ, 9-ը`  դասախոս,  ասիստենտ: Ֆակուլտետի ուսումնաօժանդակ  կազմում ընդգրկված են 7 աշխատակիցներ»:

Օրինակի համար նշենք՝ Ա. Կարեյանի  ազգանունը: Լիահույս ենք,  որ այս  խնդիրը կկարգավորվի ներբուհական մակարդակում, որպեսզի մենք հավելյալ պարզաբանումներ ստանալու համար չդիմենք ԿԳ նախարարություն:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով