Սդղի գյոլի գործով Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են ներգրավված

Սդղի գյոլի գործով Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են ներգրավվածԽոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում:

Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի և Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաև մարզպետի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, և Սուրիկ Խաչատրյանի եղբայրը:

Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում: Բայց այն փաստը, որ նրանց անունները գործում առկա են, դեռ չի նշանակում, որ նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվության կենթարկվեն: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն «քավության նոխազը», ցույց կտա ժամանակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով