Home » ՄԱՄՈՒԼ » Ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար

Ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար

սերժ-հովիկ-գալուստՈ՞վ է մեկ տարի անց այս խայտառակության համար պատասխան տալու:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ «Ժողովուրդ»-ի այն կանխատեսումը, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե որոշել են սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 6-7 դրամով թանկացնել, ընդամենը մեկ շաբաթից պաշտոնապես կիրականանա: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակեց հունիսի 17-ին հաստատվելիք որոշման նախագիծը, ըստ որի՝ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 41,85 դրամ կՎտ/ժ-ից կդառնա 48,78 դրամ:

Նոր սակագինը նախատեսվում է կիրառել օգոստոսի 1-ից: Հիշեցնենք, որ երբ մայիսի կեսին ՀԷՑ-ը հրապարակեց էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու մասին ներկայացրած իր հայտը, գրել էինք, որ սա ընդամենը տակտիկական քայլ է, որպեսզի 7 դրամով թանկացնելուց հետո սպառողը ՀՀ իշխանություններին մի բան էլ շնորհակալություն հայտնի:

Տեղեկացնենք, որ իբրև էլէներգիայի թանկացման պատճառ ներկայացվում է ՀԷՑ-ի կուտակած 250 մլն դոլարի պարտքի մարումը: Ու եթե մեկ տարի անց պարզվի, որ ՀԷՑ-ի պարտքերը չեն պակասել, ավելացել կամ նույն են մնացել, ապա ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստ է հայտարարել, որ անձամբ պատասխանատվություն է ստանձնում՝ ՀՀ բնակչության և արտադրողների ամենածավալուն թալանը թույլ չտալու համար, իսկ եթե չկարողանա դա անել, ապա անձամբ պատասխան կտա՞: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է անձամբ պատասխանատվություն ստանձնել, կամ նույն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը և նրա հանձնաժողովականները պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնել: Թվարկված պաշտոնյաներն այժմ պետք է ասեն, թե ով է այս խայտառակության համար մեկ տարի անց պատասխան տալու»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 41 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy