Home » ՄԱՄՈՒԼ » Գա ի՞նչ անի. Թոխմախի Մհերը՝ Պզոյի հետ հանդիպման մասին

Գա ի՞նչ անի. Թոխմախի Մհերը՝ Պզոյի հետ հանդիպման մասին

Գա ի՞նչ անի. Թոխմախի Մհերը՝ Պզոյի հետ հանդիպման  մասին«Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք». ԱԺ պատգամավոր:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»: Իսկ  Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես ռազբիրատ չեմ անում, էդ իմ ձեռագիրը չէ»: Դե, ասել էիք՝ ձերբակալվածները կխոսեն, ամեն ինչ պարզ կդառնա, ի՞նչ եղավ: «Ճիշտն ասած` ինձ չի հետաքրքրում` ինչ վիճակում է գործը,  բայց նորից ասեմ, որ ես ռազբիրատներից հեռու մարդ եմ, ներվերս մի քիչ չի հերիքում երկար խոսել»:

Ո՞ւմ հետ երկար խոսել: «Ընդհանրապես, էդ կարգի մարդկանց, էդ կարգի խնդիրներով»: Պահո՜, պարոն Սեդրակյան, էլ «հեղինակություն» չե՞ք: «Դե, հեղինակությունը պարտադիր ռազբիրատներո՞վ է լինում, պտի անպայման ռազբիրա՞տ անես, որ հեղինակություն լինես»: Հա` բա՞, թե չէ խաղից դուրս կմնաս, դուրս կգրեն էդ աշխարհից: «Է՛հ, էս տարիքում… ինչ ուզում են՝ թող գրեն. դուրս կգրեն, ներս կգրեն՝ կարեւոր չի»: Գործին «խառնվեց» սենյակում գտնվող Մանվել Գրիգորյանը. «Թող մեր վրա չլացեն, ինչքան կուզեն, թող գրեն-խոսան»: «Հա, ճիշտ ա ասում գեներալը, մեր վրա թող չլացեն, մնացածը նորմալ ա»»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

Դիտվել է 305 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy