Աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրգործ հարուցել

գևորգ կոստանյանԲոլորիս է հայտնի, որ պաշտոնյաների դեմ գործեր հարուցելու և քրեական հետապնդում սկսելու համար «դաբրո» է պետք Բաղրամյան 26-ի բարձունքից:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գլխավոր դատախազ, աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Մեզ տեղեկություններ են հասել, որ դատախազություն մուտք եղած մարզպետի դեմ գրությունների հիման վրա ոչ թե հարուցվել է, այլ մերժվել է քրեական գործի հարուցումը, ըստ երեւույթին՝ հայոց արդարադատության սիմվոլ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարող, օրենքի առաջ բոլորին հավասարեցնող, «ցանկացած Սուրիկ Խաչատրյանի» դատող Կոստանյանը չկարողացավ գեներալ մարզպետին կանչել պատասխանատվության, կամ գուցե թույլ չտվեցին:

Բոլորիս է հայտնի, որ պաշտոնյաների դեմ գործեր հարուցելու և քրեական հետապնդում սկսելու համար «դաբրո» է պետք Բաղրամյան 26-ի բարձունքից: Այս դեպքում եւս պետք էր քաղաքական որոշումը, որը, ըստ էության, չեղավ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետի դեմ պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ երկու գրություն է մուտք եղել դատախազություն:

Տևական ժամանակ քննարկվում էր, թե ինչպես վարվել այդ գրությունների հետ, նյութերն ուղարկե՞լ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում մարզպետի եղբորորդին, թե՞ 66-ամյակը բոլորած մարզպետին ուղարկել թոշակի»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով