Ֆինանսների նախարարությունը տուգանել է Ալրաղացի Լյովիկին

Ֆինանսների նախարարությունը  տուգանել է Ալրաղացի ԼյովիկինԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել 18820 կգ կենդանի խոզեր, որոնք 2015թ փետրվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գրության համաձայն՝ վերցվել են 1 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանման, սակայն սահմանված ժամանակահատվածում ընկերությունը մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել:

Արդյունքում՝ մայիսի 19-ին «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն եւ նա տուգանվել է 50.000 դրամի չափով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով