Home » ՄԱՄՈՒԼ » ԱԺ-ում բունտ է սպասվում. պայթյունավտանգ նախագծեր են լինելու

ԱԺ-ում բունտ է սպասվում. պայթյունավտանգ նախագծեր են լինելու

հովիկ աբրահամյանԿառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին նախատեսած ԱԺ արտահերթ նիստում մի շարք պայթյունավտանգ և ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են ասում՝ կեղտոտ նախագծեր է ուղարկելու Ազգային ժողով:

Ավելին կառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել: Դրանք վերաբերում են հարկային օրենսդրությանը: Մեր տեղեկություններով, չնայած հարկերի դրույքաչափերի փոփոխության չի նախատեսվում, սակայն գործնականում առաջարկվում է տնտեսվարողների վրա հարկային բեռի ավելացում, ինչը շատ դեպքերում կհանգեցնի սնանկացումների:

Մասնավորապես զրույցներում ՀՀԿ-ականները խոստովանում են, որ բյուջեն չեն կարողանում լցնել եւ վերոնշյալ փոփոխությունները հենց դրան են միտված: Ըստ անկախ վերլուծությունների, այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեն թերակատարվել է առնվազն 85 մլն դոլարով կամ մոտ 6 տոկոսով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 781 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy