«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» թեմայով գիտաժողով կլինի

«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» թեմայով գիտաժողով կլինիՍույն թվականի հունիսի 11-ին` ժամը 14:00-ին, Best Western Congress հյուրանոցի “Picasso” դահլիճում (Երևան, Իտալիայի 1) տեղի կունենա «ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Զեկույցներով հանդես կգան ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Ն.Գ. Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով