Արաքս գյուղի բնակիչները վրդովված են. կտրվել են Երևանի հետ կապից

արաքս7Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս գյուղի բնակիչները վերդովված են:

Politik.am-ին դիմած գյուղացիները պնդում են, որ Երևան-Արաքս գյուղ միջհամայնքային երթուղայինը չի հասնում իրենց գյուղ՝ կրճատելով մի քանի կիլոմետր ճանապարհ: Գյուղացիները  զրկվում են երթուղայինից օգտվելու հնարավորությունից: Արաքս գյուղի բնակիչ Համլետ Սմաոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տևական ժամանակ է չեն կարողանում Երևան գալ իրենց գյուղի համար նախատեսված երթուղայինով և արդեն քայլեր են ձեռնարկել խնդիրը լուծելու ուղությամբ:

Գյուղացիները դիմել են ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, որպեսի  նախ  իմանան, թե ինչու երթուղայինը չի հասնում իրենց գյուղ և հետո քայլեր ձեռնարկեն:

«Սպասում ենք  նախարարի պատասխանին: Դրանից է կախված, թե ինչ քալերի կդիմենք, բայց, որ չենք լռելու դա միանշանակ է»,- ասաց Սմոյանը:

Ներկայացնում ենք Արաքս գյուղի բնակիչների նամակը կապի և տրանսպորտի նախարարին:

11329546_846651032079968_641911992_n

11356172_846651155413289_1148203756_n

Դիտվել է 188 անգամ
 


Այս թեմայով