10 տարի հետո կգոլորշիանանք տարածաշրջանից

լևոնՎերջին շրջանում  ՀՀ ներքաղաքական վիճակը, ամենատարբեր մեկնաբանությունները ստացավ: Դեպքերի դինամիկ զարգացումներ կարծես թե ուղղված են 2017թ.-ի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրւթյունների ելքի որոշմանը, արդյոք կա իշխանության կողմից գրված սցենար, ինչու է շարունակվում անվստահության մթնոլորտը տիրել հասարակությանը: Այս թեմայի շրջանակներում՝ Politik.am-ի թղթակցին իր տեսակետը ներկայացրեց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ասելով, «քանի որ չկա ընդդիմադիր ուժ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կընթանա իշխանության սցենարով, բայց ՀՀ-ում ձևավարվել է մի մտայնություն, որ երկրի զարգացման անվտանգության  հարցերը  աղքատ ժողովրդի հարցն է, և  պետք է  լինի լավ ընդդիմություն, որպեսզի պայքարի և կոռուպցիա չլինի, մինչդեռ դա իշխանության սուրբ պարտականությունն է, անգամ այն երկրներում, որտեղ չկա ընդդիմություն այնուհանդերձ իշխանությունը պարտավոր է լավ կառավարել երկիրը, իսկ լավ արդյունք կլինի, եթե վերջիններս լավագույնս հաշվի առնեն, և՛ քառօրյա պատերազմի արդյունքը, որպես անվտանգության հարց, և՛ «Էլեկտրիկ Երևան»-ի հարցերը, և «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը, որպես սոցիալական հարց, իսկ իշխանությունը իրավունք  չունի  նրանց մարգինալներ  անվանել, նրանք իսկական հայրենասերներ են: Հիմա ունենք նոր վարչապետ և իրավունք ունենք ունելու ակնկալիքներ, պետք չէ ի սկզբանե ասել մեկ է ոչինչ չի փոխվելու, այդ մտայնությունը հայության մեջ 4000 տարի նստած է, իսկ իշխանությունը պետք է վերափոխումները տանի առաջ, և չփորձի ստեղծել իր ենթակայության տակ գործող ընդդիմություն, իշխանությունը  պարտավոր է հետևելու սահմանդրության գործառույթին և օրենքների գործադրմանը, եթե սա լինի կզարգանանք և կդառնանք արժանապատիվ երկիր, եթե ոչ քարշ ենք գալու, քանի որ որևէ ռեսուրս չունենք և 10 տարի հետո կգոլորշիանանք այս տարածաշրջանից, իրենց գողացած կամ չգողացած փողերի հետ միասին: Իշխանությունը ,եթե ցանկանում  է արժանապատիվ Հայասատան, թող հաշվի նստի այն 3 կարևոր հանգամանքերի հետ, և հետևի օրենքի գործադրմանը ու , որ ամենակրևորն է թող վարչապետը իրեն զգա երկրի արժանապատի ղեկավար, այլ  ոչ թե հերթական վարչապետ, այդ ժամանակ մենք կտեսնեք արդյունք»-, եզրափակեց քաղաքագետը:

Դիտվել է 238 անգամ
 


Այս թեմայով