10 վայրագ դիկտատորներ, որոնց աջակցել է ԱՄՆ-ն

 1  Աբդուլլահ թագավոր

Երբ էլ որ լսեք ինչ-որ քաղաքական գործչի, ով քննադատում է Իրանին համասեռականների հանդեպ ունեցած իր վերաբերմունքի համար կամ պնդում, թե կանանց հանդեպ Աֆղանստանի վերաբերմունքը անհամադրելի է արևմտյան ստանդարտների հետ, հիշե՛ք Սաուդյան Արաբիան: Աբդուլլահ թագավորի իշխանության ներքո Սաուդյան Արաբիայում նույնասեռականության համար սահմանվում է մահապատիժ, իսկ կանանց իրավունքներ ասես առհասարակ գոյություն չունենան այս երկրում: Ներգաղթյալ աշխատողները կտտանքների և սեռական ոտնձգությունների են ենթարկվում, իսկ երեխաները հաճախ առանց դատավարության կալանավորվում են և  մահապատժի ենթարկվում: Նրանց հաճախ անգամ չեն էլ տեղեկացնում,sl20130527135037400 թե որն էր նրանց հանցանքը: Կարճ ասած, այն վերջին տարիների պատմության ամենաճնշող ռեժիմներից է: Չնայած դրան, բազում ժողովրդավարական պետություններ Սաուդյան Արաբիային համարում են իրենց դաշնակիցը:

Ներկա դրությամբ Միացյալ Թագավորությունը 15 միլիարդ ֆունտ ստեռլինգի առևտրական գործունեություն է ծավալում Սաուդյան Արաբիայի հետ, և հաճախ նրան վաճառում է զենքեր, որոնք հետագայում օգտագործվում են, ասենք` Յեմենի տարբեր գյուղերում արյունահեղություններ գործելու համար: ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային դասում է իր ամենամոտ դաշնակիցների շարքում և մինչ այժմ երբևէ չի բարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Գերմանիայի բանակը հաճախ զինամթերք է փոխ տալիս Սաուդյան Արաբիային և օգնում նրանց զինավարժություններ իրականացնել, չնայած, որ Արաբիան արտաքսում է եթովպացի քրիստոնյաներին` այսպիսով իրականցնելով էթնիկական զտումներ:

 

 2  Ֆուլխենսիո Բատիստա

rsz_1batistadc1938

Բատիստան Կուբայի դիկտատորն էր: Կաստրոյի թեթև ձեռքով նա վերածվեց կաշառակեր հրեշի, ով աջակցություն էր ստանում մաֆիայի կողմից, ընկերություն էր անում շփացած ամերիկացի բիզնեսմենների հետ և հասարակ կուբացիների կյանքը դժոխքի էր վերածում:  Այսպիսով, այն ժամանակ, երբ թվում էր, թե նրա վարչակարգը դատապարտված է տապալման, Ամերիկան ուժերի ներածին չափով փորձեց պահպանել նրա վարչակարգը:

Բատիստայի կառավարած Կուբան մաֆիստական պետություն էր: Գրեթե բոլոր կազինոները, ճարտարապետական նախագծերը և բանկերը պատկանում էին Նյու Յորքի իտալացի և հրեա գանգստերներին: Թեպետ ժամանակին Վաշինգտոնը դատապարտում էր այս մարդկանց, այժմ այն անուղղակիորեն աջակցում էր նրանց: Բատիստան իր կյանքն անցակցրել է ինչպես պատմության մեծագույն գանգստեր: Նա մերթ կարգադրում էր սպանել այլախոհներին, մերթ ինքնաթիռներ ուղարկում ապստամբած գյուղերը ռմբակոծելու համար: Նա կեղծել է ընտրությունները և մսխել Կուբայի ռեսուրսները:  Բատիստան խաբեբա էր, թալանչի և մարդասպան, սակայն Ամերիկայի կողմից նրան տրամադրված անսասան աջակցության հետևանքով Կուբան մեկ այլ դիկտատորի տիրապետության տակ անցավ:

 

 3  Ավգուստո Պինոչետ

rsz_augusto-pinochet-2265266

Ավգուստո Պինոչետի տիրապետությունը արևմուտքի պատմության ամենաամոթալի էջերից է: 1973 թ.-ի սեպտեմբերի 11-ին Չիլիի բնակիչները սարսափահար արթնացան իրենց մայրաքաղաքը ռմբակոծող ռեակտիվ ինքնաթիռների ձայներից: Ժամեր անց քաղաքական ձախ թևի ջատագով Նախագահ Սալվադոր Ալենեդը սպանվեց, և Գեներալ Պինոչետը ստանձնեց երկրի կառավարումը: Այդ պահից սկսեց 17 տարի շարունակվող տառապանքների, մահապատիժների և գաղտնի համակենտրոնացման ճամբարների իշխանությունը, որին Ամերիկան ամեն կերպ օժանդակում էր:

2003 թ.-ին գաղտնազերծված փաստաթղթերից պարզ դարձավ, որ Կենտրոնական հետախուզական գործակալությունը ոչ միայն նախագծել էր հեղաշրջումը, այլև օգնել Պինոչետին հաստատել իր տխրահռչակ տանջանքների կենտրոնները, քննարկել անզեն քաղաքացիների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու տարբերակը: Հենց որ Պինոչետն իշխանության գլուխ անցավ, Արևմուտքը այս հրեշին գրկաբաց ընդունեց միջազգային հանրություն: Մինչ օրս էլ հիմարները պնդում են, որ Պինոչետը ժողովրդավարություն է հաստատել Չիլիում: Այս պնդումները պարզապես մարդկանց աչքին թոզ փչելու համար են արվում, որպեսզի համոզեն, որ իրենք երբևէ չէին օժանդակի հակաժողովրդավարական արժեքներ կրող դիկտատորի:

 

 4  Սոմոզաների ընտանիքը

Anastasio-Somoza1

70-ականների վերջերին հայտնի Սանդիդիստա շարժումը սպառնում էր զրկել Սոմոզաներին իշխանությունից: Անսպասելիորեն Նիկարագուան հիրավի ժողովրդավարական պետություն դառնալու միտումներ էր հանդես բերում: Քանի որ ամերիկացիների շահերից չէր բխում, որ Նիկարագուան ժողովրդավարական պետություն դառնա, Ամերիկայի կառավարությունը ամեն ինչ արեց, որպեսզի կասեցնի ժողովրդավարության հաստատումը Նիկարագուայում:

Ջիմի Քարթերի տիրապետության ներքո Վաշինգտոնը աջակցություն ցուցաբերեց Նիկարագուայի ազգային գվարդիային` կատաղի ու սադիստական մի խմբավորման, որի խղճին էր ծանրացած 10,000 անմեղ զոհերի արյունը: Այս աջակցությունն այնքան հեռուն գնաց, որ Գվարդիայի առաջնորդներին Կարմիր Խաչի մեքենաներով անօրինական կերպով տեղափոխում էին անվտանգ վայրեր: Երբ 1988 թ.-ին Նիկարագուայում փոթորիկ եղավ, Ռեգանը հրաժարվեց մի լումա անգամ ուղարկել որպես հումանիտար օգնություն` այս կերպ պատժելով քաղաքացիներին, որ նրանք վերջ էին դրել Սոմոզաների իշխանությանը: Դա անիմաստ ու տխմար ռազմավարություն էր: Այս քաղաքականության միակ «օգուտը» միլիոնավոր նիկարագուացիների տառապանքներն էին:

 

 5  Սուհարտո

President Nixon and Suharto Chatting

Սուհարտոն երբևէ ապրած ամենակաշառակեր մարդն է: Թրենսփերենսի Ինթերնեյշնլի հաշվարկներով` նա իր 31 տարվա իշխանության ընթացքում Ինդոնեզիայից մսխել է մոտ 35 միլիարդ դոլար:  Սակայն նրա չարագործությունները չեն սահմանափակվում կաշառակերությամբ: Իր գահակալության օրոք Սուհարտոն անօրինական կերպով գրավել է Թիմորի կղզին (սպանելով բնակչության մեկ-երրորդին), էթնիակական զտումներ է իրականացրել չինացիների դեմ և սպանել իր սեփական ժողովրդի 1-2 միլիոն բնակիչների: Նա այս ամենն արել է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրլիայի աջակցությամբ:

Ամենասարսափելին սկսեց այն ժամանակ, երբ Կենտրոնական հետախուզական գործակալությունը հեղաշրջում ծրագրեց Ինդոնեզիայի նախորդ դիկտատորի` Սուկարնոյի դեմ:  Բոլոր լավ մտադրությունները հօդս ցնդեցին, երբ Սուհարտոյի զորքերը սկսեցին մասսայական սպանություններ և էթնիկական զտումներ իրականացնել` բռնաբարելով և տանջելով հարյուր հազարավոր չինացիների: Կարճ ժամանակ անց Բրիտանիան որոշեց միջամտել` Սուհարտոյին տրամադրելով զինամթերք, որը դիկտատորն օգտագործում էր անզեն քաղաքացիներով բնակեցված վայրերը ռմբակոծելու համար: Հաջորդ տարիներին Բրիտանիան սկսեց այնպիսի քաղաքականություն վարել, որով ձգտում էր վարկաբեկել Սուհարտոյի հակառակորդներին: Այդ ընթացքում Ավստրալացիները հանքարդյունաբերական իրավունքներ առաջ քաշեցին գրավված Թիմորում և եռանդուն կերպով շահագործում էին այն, մինչ նրանց շուրջ ցեղասպանությունը շարունակվում էր: Սուհարտոն գուցե անգամ Սադամ Հուսեյնից և Ասադից էլ վատն էր, սակայն Արևմուտքը հովանավորում էր նրան` թույլ տալով մահանալ հարմարավետության մեջ:

 6  Հոսնի Մուբարաք

US President Barack Obama (L) shakes han

Շատերին է հայտնի,որ Եգիպտոսի նախկին դիկտատաորը` Հոսնի Մուբարաքը տխրահռչակ համբավ ունի: Երբ արաբական գարունը վերջ դրեց նրա` 30 տարի ձգվող իշխանությանը, աշխարհը կարծես ուրախ էր դրա համար: Դա այն ավտորիտար հրեշի վերջն էր, ով մեղավոր էր հազարավոր մարդկանց մահվան մեջ, հարյուր հազարավոր մարդկանց տանջանքների մեջ, և ով գիտի, թե էլ ինչ մեղքեր են ծանրացած նրա վրա: Փաստն այն է, որ միայն ԱՄՆ-ի առաջնորդներն էին, որ դժգոհ էին նրա իշխանության տապալումից:

Մուբարաքն Ամերիկայի ամենասիրելի դիկտատորներից էր: 2011 թ.-ին Ամերիկան նրան ուղարկում էր 1.3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Անգամ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա որդին երկրի ՀՆԱ-ի զգալի մասով իր սեփական գրպաններն էր լցնում, Ամերիկան շարունակեց գովերգել այս դիկտատորին: Այն ժամանակ, երբ Մուբարաքին ծառայող անվտանգության մարմինները սկսեցին բողոքի ակցիայի մասնակիցների լայնածավալ սպանություններ գործել, Ամերիկան խուսփեց իր վաղեմի դաշնակցին քննադատելուց` անտեսելով այն հանգամանքը, որ զոհերի թիվն այնքան շատ էր, որ նրանցից շատերի դիակները մնացել էին փողոցներում ընկած:  Փաստորեն ստացվում է, որ Ամերիկան լիովին աջակցել է այս բռնապետին: Երբ նրա ոչ պակաս արնախում հետևորդները իշխանության գլուխ եկան, Ամերիկան չհապաղեց խախտել իր իսկ սահմանած օրենքները և նրանց ֆինանսական օժանդակություն տրամադրել:

 7  Իսլամ Քարիմով

rsz_hrs_200110052a_hr

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի բռնապետ առաջնորդն է: Ուզբեկստանը շահում է` լինելով ռազմավարական նշանակություն ունեցող վայր Աֆղանստանի ռազմական գործողությունների համար: Այսպիսով այն ժամանակ, երբ Ամերիկան որոշեց գրավել Քարիմովի թալիբ հարևաններին, նրան հարկավոր էր Ուզբեկստանը: Ցավոք սրտի այս դաշնակցությունն այնքան մարդկային կյանքեր արժեցավ, որ ուղղակի սարսափելի է պատկերացնել այս ամենը:

Քարիմովի տիրապետության օրոք հասարակ ուզբեկները ստիպված են անցնել տառապանքների, կեղեքումների, բանտարկությունների միջով: 2003 թվականին Հյուման Ռայթս Ուոչը նշել է, որ ամեն տարի ավելի քան 600 մարդ անօրինական կերպով ձերբակալվում է, նրանցից շատերը ենթարկվում են ծեծի, շատերին էլ խեղդում եմ կամ այլ եղանակներով սպանում: 2002 թ.-ին երկու բանտարկյալների անգամ ողջ-ողջ եփել են: Մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, չնայած, որ ԱՄՆ-ն այս վարչակարգին տարեկան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրում: Այդ գումարից 79 միլիոն դոլարը օգտագործվել է այն նույն անվտանգության ծառայություններին ֆինանսավորելու համար,  որոնք միլիոնավոր երեխաների ստիպում են ճորտատիրական պայմաններում աշխատել բամաբակամշակման գործարաններում: Սա աշխարհի ամենառեպրեսիվ (ճնշող) բռնապետություններից է: Չնայած այս հանգամանքին Ամերիկան շարունակում է ֆինանսավորել նրան, ասես հեչ պետքն էլ չէ, որ 30 միլիոն մարդ տառապում է այնտեղ:

 8  Մուամար Քադդաֆի

rsz_men_politics_muammar_gaddafi_026100_

1999 թ.-ին այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեյերը ոգևորությամբ համոզում էր այլ արևմտյան ղեկավարներին ընդունել «Գիժ Շուն» Քադդաֆիին և վերսկսել առևտրական հարաբերությունները Լիբիայի հետ: Սա կարծես պատանեկան անհաջող սիրավեպ լիներ. ժողովրդավարական Միացյալ Թագավորությունը հանկարծ կրքոտ սիրահարվեց ավտորիտար Լիբիային:  Միացյալ Թագավորությունը պատվիրեց MI6` Քադդաֆիի կեղտոտ գործը ի կատար ածելու համար:

2000-ականների սկզբներին Բրիտանիայի հետախուզական ծառայությունը աշխարհի բոլոր ծայրերում սկսեց կալանավորել և արտահանձնել Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին: Բնիկ լիբիացիները, որոնց միակ «հանցագործությունը» մարդու իրավունքների ոտնահարումներին հակադրվելն էր, ստիպված էին վերադառնալ Լիբիա, որտեղ նրանք ծեծի էին ենթարկվում, գամվում էլեկտրական աթոռին և դաժանաբար տանջահար արվում:  Միացյալ Թագավորության իմացությամբ և Լիբիայում մի հղի կնոջ կապկպել են բանտախցում և թողել, որ նա սովամահ լինի: Անգամ վեց տարեկան երեխաներին առևանգում էին և ուղարկում բանտարկյալների ճամբարներ: Որքան էլ որ անհավանական թվա, Բլեյրի իշխանությունը զենք դարձավ Քադդաֆիի վարչակարգի համար: Սա մարդու իրավունքների ոտնահարման զարհուրելի օրինակ է: Ամենասարսափելին այն է, որ մեղավորներից շատերը երբեք էլ պատասխանատվություն չեն կրել իրենց գործած մեղքերի համար:

 9  Ալ-Խալիֆա ընտանիքը

Բահրեյնում մարդու իրավունքների պաշտպանության պատկերը մեղմ ասած մխիթարական չէ:  Բռնակալական Ալ-Խալիֆայի տիրապետության ներքո երկրի անվտանգության մարմինները ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների մոլի արշավ են սկսել: Ձերբակալվածներից շատերին գամել են էլեկտրական աթոռի, վառել են նրանց սեռական օրգանները, մերկ վիճակում ճիպոտահարվել են և անգամ սպառնացել բռնաբարել: Այս ամենի մասին շատ է խոսվել և այս ամենը քաջ հայտնի է հասարակությանը: Ուզու՞մ եք իմանալ, թե ում է բնորոշ այսպիսի դաժան և բռնատիրական վարչակարգին հովանավորելը: Դե իհարկե Արևմուտքին: 2012 թ.-ին Օբաման շարունակեց Բահրեյնին զենքեր վաճառել, թեպետ Կոնգրեսը դեմ էր արտահայտվել դրան: 2013 թ.-ին Միացյալ Թագավորությունը մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրեց, որպեսզի Բահրեյնը ռեակտիվ ինքնաթիռներ գներ: Թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն զարմանալիորեն լռեցին` տեսնելով Արաբական գարնան ժամանակ ցուցարարների հալածանքները, որոնց արդյունքում հազարավոր մարդիկ բանտարկվեցին և տանջանքների ենթարկվեցին: Ի՞նչ մեծ բան է որ, ընդամենը մարդու իրավունքների մի քանի լայնածավալ խախտումներ, կարևորը դաշնակից երկրների միջև ընկերությունը պահպանելն է:

 10  Պակ Չոն-Հի

rsz_card_stunt_for_park_chung-hee

Եթե մեծացել եք ասենք 1970-ականներից հետո, ձեզ կարող է զարմացնել այն փաստը, որ Հյուսիսային Կորեան միշտ չէ, որ թերակղզու ամենախելացնոր դիկտատուրան է եղել: ’60-ականներին Հարավային Կորեան աղքատության մատնված կեղտոտ վայր էր, արի առաջնորդն էր արնախում բռնապետ Սինգման Ռին: Այդ ամենը փոխվեց այն ժամանակ, երբ Պակ-Չոն Հին զավթեց իշխանությունը: Նրա իշխանությամբ ազդարարվեց Հարավային Կորեայի երկարամյա բարգավաճման ժամանակաշրջանը, սակայն անհերքելի է, որ նա լրիվ գիժ էր:

Ռիչարդ Նիքսոնի «օրհնությամբ» Պակը ձեռնամուխ եղավ մի շարք «ռեֆորմների» (բարեփոխումների): Բարեփոխումների անվան տակ նա պարտադրեց կանանց պարտադիր երկար կիսաշրջազգեստներ կրել և տղամարդկանց արգելեց մազերը երկարացնել: Նա աղավաղեց սահմանադրությունը, սկսեց հալածել իր հակաառակորդներին և իր անվտանգության մարմիններին ստիպեց սպանել ուսանող ցուցարարներին: Այնուամենայնիվ, Ամերիկան միշտ նեցուկ էր լինում նրան:

Դիտվել է 243 անգամ
 


Այս թեմայով