10 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում, որոնցից 8-ում կայանալու են համայնքի ղեկավարի և 2-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Հունիսի 8-ին` ժամը 18.00-ին, լրացել էր թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 21 քաղաքացիներից 4-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 1 թեկնածու:

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով