Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 10-ից ավել սպանություններ, բռնաբարություններ, թալան. Սուրիկ Խաչատրյանի անցյալը

10-ից ավել սպանություններ, բռնաբարություններ, թալան. Սուրիկ Խաչատրյանի անցյալը

սդֆԱյս օրերին կրկին հանրությունը քննարկում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդմաների հանցավոր անցյալը: Շատերի համար արդեն իսկ սովորական է դարձել, երբ խաչատրյաններից որևէ մեկի անունը կապում են սպանության կամ որևէ այլ հանցագործության հետ: Իսկ ինչ հանցագործությունների հետ է կապվում Սուրիկ Խաչատրյանի անունը: Ժամանակին Սուրիկ Խաչատրյանի անցյալին վերաբերվող աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ Գորիսի նախկին քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Politik.am-ը ներկայացնում է Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված ամենաաղմկահարույց սպանությունները:

«Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր: 1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»,-«Առավոտ» օրաթերթին պատմել է Սամվել Հարությունյանը:

Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը: Պատիժը կրելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետեւ աշխատանքի է անցել Գորիսի ավտոնորոգման գործարանում՝ իբրեւ ավտոմեխանիկի աշակերտ: Որոշ ժամանակ անց պողպատյա ճոպանով (տռոսով) հարվածել է Գորիսում կրթություն ստացող արցախցի Կարմեն Առուստամյանին, թափել նրա աչքը եւ զրկել մեկ աչքի տեսողությունից: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվում եւ ազատազրկվում է երկրորդ անգամ: Պատիժը կրել է մի քանի կալանավայրերում: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվել եւ ազատազրկվել է եւս մեկ անգամ: Կարճ ժամկետում վաստակել է արյունարբուի համբավ: Գորիսում բնակվում են մարդիկ, որոնց դեմքերին մինչ այսօր էլ արտահայտված են Լիսկայի ածելիի եւ այլ գործիքների առաջացրած վերքերի ընդգծված սպիները»,-նույն թերթին պատմում է նախկին քաղաքապետը:

Սամվել Հարությունյանի գնահատմամբ՝ Սուրիկ Խաչատրյանն ունեցել է ընդամենը 1 ռազմական հաջողություն. «93-ի փետրվարի 25-ին, երբ որ իր բանդայով մտել է Գորիսի քաղաքապետարանի շենք, 6-7 զենք դեմ տվել իմ ճակատին, ես քաղաքապետն էի, եւ փորձել հարկադրել, որպեսզի հրաժարական տամ ես, իմ տեղակալները: 1 օր քաղաքապետարանի շենքը գրավել է այդ բանդայի կողմից եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել նաեւ դրա համար, այնպես, ինչպես չի ենթարկվել հարյուրավոր ոճիրների համար: Ահա դա էր նրա ռազմական միակ հաջողությունը՝ անզեն քաղաքապետարանի շենքի գրավումը: Այս երկրում պարգեւ չի մնացել, որ ստացած չլինի: Մնացել է միայն ազգային հերոսի կոչումը, գուցե Սերժ Սարգսյանը դա՞ էլ է պատրաստվում տալ: Վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասաց՝ Սերժ Սարգսյանը հո դուքան չունի՞, որ պետական պարգեւներ տա սրան-նրան: Ես հայտարարում եմ, որ Լիսկային ու նմաններին տված պետական պարգեւները, կոչումները իրենց անձնական դուքանից են ուղղակի տվել: Նրանք կապ չունեն հայ ժողովրդի եւ հայոց անկախ պետականության հետ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Գորիսի նախկին քաղաքապետը «Առավոտ» օրաթերթի մեկ այլ հրապարակման մեջ պատմում է.«մեզ ուզում էին կախել Գորիսի հրապարակում`տարածելով սուտ տեղեկություններ, թե իբրեւ ես ու ընկերս զենք ենք վաճառել թուրքերին: Հակառակ իրենց սպասումների՝ Գորիսի ժողովուրդը, հատկապես Խնածախի,  Վանատուր գյուղերի բնակիչները ոտքի կանգնեցին, որտեղ ավելի շատ էինք մասնակցել ինքնապաշտպանությանը: Խնածախի այդ ցասումը առաջնորդում էր ՀՅԴ–ական, Գորիսի կոմիտեի նախագահ, 29- ամյա բնակիչ, երեք տարեկան մինուճար աղջկա հայր Արմեն Ալեքսանյանը… Երեք- չորս օր հետո Սուրիկ Խաչատրյանը  իր բանդայի մի քանի անդամներով առեւանգում է  Արմեն Ալեքսանյանին ու  կնոջը, տանում է մի տեղ, կապում եւ ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերում, նույնիսկ սպառնում, որ կնոջը կբռնաբարեն իր աչքերի առջեւ: Նրանից  պահանջում են դադարեցնել պայքարը, դուրս գալ ՀՅԴ-ից: Մի կերպ ազատվելով նրանցից՝ Արմենը շարունակում է  իր պայքարը: Երեք ամիս հետո գյուղի ամբողջ ժողովրդի քվեարկության արդյունքում Արմենը ընտրվում է գյուղի նախագահ, քիչ հետո, երբ գնում են տուն՝ հարազատներով նշելու, տուն է մտնում գյուղի թմրամոլ, Վահան անունով մի երիտասարդ եւ ավտոմատի կրակահերթով ոչնչացնում է մասնակիցներից շատերին: Սպանվում են Արմեն Ալեքսանյանը, քույրը, կինը, մայրը, աները, երեք հարազատներ, իսկ 7 հոգի ծանր վնասվածքներ են ստանում: Վահանը ոճրագործությունից հետո փախչում է իր տուն, զգեստափոխվում եւ  դուրս է գալիս, որ սպասող մեքենան նստի հեռանա, բայց տան մոտ գնդակահարվում է այդ ոճրագործություն կատարողը…  Հետաքննություն կազմակերպվեց, բայց կարճ ժամանակ հետո ձեւակերպեցին, որ հանցակազմի բացակայության պատճառով կարճվում է այդ քրեական գործը»,- պատմեց Գորիսի նախկին քաղաքապետը:

Արա Բուդաղյանի սպանության պատմություն հայտնի է բոլորին: Այս անգամ մեղադրյալի աթոռին հայտնվեց Սուրիկ Խաչատրյանի որդին, որը կարճ ժամանակ անց ազատ արձակվեց:

Եվ սա ամբողջը չէ հանցագործությունների այն ցանկի, որոնց հետ կապվում է Սուրիկ Խաչատրյանի անունը:

Դիտվել է 3,172 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy