10-ից ավելի գյուղերի բնակիչներ պատրաստվում են «գրոհել» ՀՀ կառավարության շենքը

83054220855b9c7cb9b18a7ab0ab726dԱյս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Գյուղապետարանի դիմաց են հավաքվել Արևիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան և քանի այլ գյուղերի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բաձրաձայնում են, որ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի որոշ չինովնիկների սուտ խոստումների հետևանքով իրենք կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Նշված գյուղերի գրեթե բոլոր բնակիչները բանկերից տարբեր տոկոսադրույքներով վարկեր են վերցրել և այդ գումարները ներդրել են հիմնականում խաղողագործության մեջ ու հիմա ստացել են որակով խաղող, սակայն պետական այդ վայ-չինովնիկները ժողովրդի հետ «խաղում են շուն ու կատու»: Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Հավատացել ենք իրենց խոստումներին ու քրտինքով աճեցրել ենք խաղողը անգամ այն վատ պայմաններում, երբ հանրապետության որոշ մարզերում կարկուտը ավերածություններ էր արել, բայց մենք կյանքի գնով պահել ենք խաղողը, աճեցրել ենք ու հիմա, չգիտես ինչու, գյուղատնտեսության նախարարության ու Արմավիրի մարզպետարանի չինովնիկները «տռ-վռ» են անում: Արմավիրի մարզում կան մի քանի խաղողի գործարաններ ու եթե նրանք ուզենան, 1 զանգով կստիպեն այդ զավոդների տերերին ընդունել խաղողը; Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա ողջ գյուղերով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, այլ ելք չունենք, փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը կամ էլ գնալու ենք կառավարություն: Թող կառավարությունը ինքը մտածի, թե ոնց անի, որ խնդիրը լուծվի, որ գյուղերը չդատարկվեն: Սահմանը մենք ենք պահում: Եթե մենք էլ արտագաղթենք, բա չինովնիկներն իրանց ոսկեզօծ դղյակներում ո՞նց են ապրելու»:

Մանրամասները shamshyan.com կայքում

 


Այս թեմայով