Home » ԺԱՄԱՆՑ » 1 մլն դոլար արժեցող առանձնատուն` թենիսի կորտով և լողավազանով. վարչապետի հոր դղյակը

1 մլն դոլար արժեցող առանձնատուն` թենիսի կորտով և լողավազանով. վարչապետի հոր դղյակը

karen-karapetyan-2-634x445Մենք արդեն անդրադարձել էինք այն հանգամանքին, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի կարողությունը այդքան էլ արդար ճանապարհով չի կուտակվել և նա նույնպես ինչպես գրեթե բոլոր հայ բարձրաստիճան պաշտոնյաները իր կարողությունը կուտակել է ժողովրդի հաշվին:

Մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք, որ գազի խողովակները, որոնք քաղաքացիների բնակարան գազ էին հասցնում բավական թանկ գներով էին վաճառվում քաղաքացիների վրա: Կես դույմ խողովակների մեկ մետրը քաղաքացիների վրա վաճառվում էր 3500 դրամ: Սա այն դեպքում, երբ այդ նույն չափի և որակի խողովակները շուկայում արժեն ոչ ավել քան 600 դրամ:  Այս բիզնեսը ևս պատկանում է Կարեն Կարապետյանի մերձավորներին: Ընկերությունը ղեկավարում է Կարեն Կարապետյանի հայրը` Վիլհելմ Կարապետյանը: Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 10 հասցեում գտնվող արտադրամասն  է  Գազպրոմ Արմենիա  ընկերությանը ապահովում  անհրաժեշտ խողովակներով:

Նույն տարածքում կարեն Կարապետյանի հայրը կառուցել է շքեղ առանձնատուն, որը անշարժ գույքի մասնագետները գնահատում են առավել քան 1 մլն դոլար: Առանձնատունն ունի մեծ հողակտոր, որի վրա տեղակայված է թենիսի կորտ և բացօդյա լողավազան:

15239343_914658732012118_1874382397_n

Untitled-1 copy - Copy - Copy