Թուրքիայում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է. Թուրքագետ

01«Առաջիկայում Թուրքիայում լուրջ փոփոխություններ են սպասվում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում»- Գևորգ Պետրոսյան:

«Թուրքիայում այժմ լուրջ ներքաղաքական ճգնաժամ է, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարի միակուսակցական կառավարություններ կազմելուց հետո ստիպված է մտածել կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին, իսկ առայժմ այս ուղղությամբ կարծես թե հստակ տեղաշարժ չկա»,- այս մասին Politik.am-ի հետ զրույցում, անդրադռնալով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասաց թուրքագետ Գևորգ պետրոսյանը:

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել 40.8% ձայն՝ մեծամասնություն չկազմեց խորհրդարանում:

«Մյուս կողմից, ընտրությունները լրջագույն հաջողություն ապահովեցին քրդերի համար, որոնց «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը 80 պատգամավորական մանդատ կունենա թուրքական խորհրդարանում: Հենց քրդական կուսակցության հաջողությունն էլ պատճառ դարձավ, որպեսզի Էրդողանի և Դավութօղլուի գլխավորած կուսակցությունը ձախողի ընտրությունները՝ չկարողանալով մեծամասնություն կազմել և իր կուսակցության անդամներից կառավարություն ձևավորել»,- նշեց Գևորգ Պետրոսյանն ու հավելեց,  որ վերջին տվյալներով կանխատեսելի էր, որ ԺԴԿ-ն կանցնի խորհրդարան՝ հաղթահարելով 10 տոկոսանոց անցողիկ շեմը:

Թուրքագետը նկատեց, որ  քրդական ուժը («Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը)  ոչ միայն հաղթահարեց անցողիկ շեմը, այլ ստացավ ձայների 13 տոկոսը.«Որքան էլ, որ սպասելի էր քրդական հաջողությունը, սակայն փաստն այն է, որ նրանց ձախողելու գործին լծված էր իշխող ԱԶԿ-ն և թուրքական պետական ապարատը: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, սա չխանգարեց ԺԴԿ-ին ոչ միայն անցնել խորհրդարան, այլ նաև խանգարել իշխող կուսակցությանը որոշիչ մեծամասնություն կազմել»,-նշեց նա:

Politik.am-ի այն հարցին, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությում ինչպիսի՞ փոփոխություն եք կանխատեսում, Գևորգ Պետրոսյանն այսպես պատասխանեց.«Առայժմ բարդ է հստակ գնահատել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հնարավոր փոփոխությունները, քանի որ շատ բան կախված է հասունացած ճգնաժամի լուծումից, ինչպես և հնարավոր կոալիցիայի կազմից: Սակայն փաստ է, որ առաջիկայում Թուրքիայում լուրջ փոփոխություններ են սպասվում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում»:

Թեմային առնչվող նյութեր՝

Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում 40 տոկոս ձայն է ստացել. Քրդական կուսակցությունը՝ 13

Video. Թուրքիայում հայամետ կուսակցությունը 80 մանդատ ստացավ

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով